«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայտագրել է այն 25 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական հանդիպումներ կանցկացնեն Չինաստանում:
Չինաստանում կայանալիք հավաքին Ժոզե Մոուրինյոն հայտավորել է 25 ֆուտբոլիստի:
Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն, Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսահ, Ջոնս, Մքնեյեր, Ռոխո, Շոու, Սմոլինգ, Տանզեբե, Վալենսիա, Կարիկ, Էրերա, Յանուզայ, Լինգարդ, Մատա, Դեպայ, Մխիթարյան, Պերեյրա, Յանգ, Քեյն, Ռեշֆորդ, Ռունի: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացքում «Յունայթեդի» մրցակիցները կլինեն Դորտմունդի «Բորուսիա» (հուլիսի 22-ին) և «Մանչեսթեր Սիթին» (հուլսի 25-ին):