«Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան էջը Եվրոպայի լիգայի խմբային փուլում՝ «Զարյայի» դեմ կայանալիք խաղից առաջ, հետաքրքիր փաստ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ֆեյսբուքյան էջը գրում է, որ Մխիթարյանը շատ լավ գիտի մրցակցին: Կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու ժամանակաշրջանում 3 խաղում 4 գոլ է հեղինակել «Զարյայի» դարպասը: