Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջնային հարցը ներսում գտնվողների սննդի հարցն է. «Այդ մասին զրուցել եմ Վարուժան Ավետիսյանի հետ, հարցրել՝ արդյո՞ք դեմ չեն, եթե ես զբաղվեմ այդ հարցով ու արդյոք նրանց համար ընդունելի կլինի, եթե ես անձամբ բերեմ սնունդ, ասացին՝ այո. հարցն այն է, որ ես չեմ կարող առաջ անցնել: Կարապետյանի հետ զրուցեցի, ասացի, որ նման խնդիր կա: Նա ասաց, որ կքննարկեն հարցը. հիմա ասաց, որ սննդի հարցը լուծվել է ու նրանց մատակարարվում է անհրաժեշտ ամեն ինչ: Նոր զանգահարեցի Վարուժանին, փոխանցեցի Կարապետյանի խոսքերը, վերջինս ասաց, որ իրականությանը չի համապատասխանում: Հիմա նորից կխոսեմ ոստիկանության հետ, հարցը մնում է օրակարգում»:

 

Հավաքվածները պահանջում են, որ ոստիկանության ներկայացուցիչ գա ու պատասխանի իրենց հարցերին. պահանջում են նաև պատասխանել սննդի հետ կապված հարցին՝ ինչպես և երբ պետք է փոխանցեն: