Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 165 հոգի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին ասացին ոստիկանության լրատվական վարչությունից:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև, ոստիկանությունը ցույց ցրելու համար կիրառել է հատուկ միջոցներ: Քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ծեծել են լրագրողների, կոտրել նրանց աշխատանքային տեխնիկան: Գիշերվա իրադարձությունների հետևանքով կան մի քանի տասնյակ տուժածներ։