Երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

 

«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմելբռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- ասված է հայտարարությունում: