Հուլիս 31-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 28-ամյա Վիգեն Լյուդվիգյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում Վայքի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 34 MT 215 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 5 ուղևորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են բժշկական ծառայություն ստանալուց և հիվանդանոցում մնացել է միայն վարորդը։
Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ վարորդն ու վիրավորները Երևան էին վերադառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ այցելել էին Մատաղիսի զորամաս իրենց ազգականի զինվորական երդման արարողությանը ներկա գտնվելու։
Շարունակությունը՝ այստեղ։