Hraparak.am-ը Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին, որոնք վայր են դրել իրենց զենքը։

 

«Հավատացե՛ք, որ տղաների պաշտպանության գործին լծվել է ինքը՝ Վիտալի Բալասանյանը։ Երեկ ամբողջ գիշեր տեղի են ունեցել հանդիպումներ, եւ այդ տղաների մասին շատ լավ մտածում է Վիտալի Բալասանյանը։ Հավատացե՛ք, ավելի լավ է չխանգարել այդ գործընթացին, եւ բոլորդ կտեսնեք հանգուցալուծումը։ Նրանք, ովքեր կապ ունեն ոստիկանների սպանության հետ, նրանց մասով կլինեն դատավճիռներ։ Ներսում յոթ հոգի մարդ է եղել, որոնք կյանքում զենքի ձեռք տված չեն եղել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

 

Նա պատմեց, որ երբ Վիտալի Բալասանյանը ներսում է եղել, տղաների մոտ, հավաքված են եղել մի քանի հոգով, վիճակը լարված է եղել, դիմել է Պավլիկ Մանուկյանին։

 

«Նա ասել է՝ Պավլի՛կ, Վլադիմիր Գասպարյանը մի հանելուկ է ասել, խոստացել է, որ եթե Պավլիկը դրա պատասխանն ասի, ես խոստանում եմ, որ գրոհ չենք անելու, թող երկու ամիս նստեն, հաց ու ջուրը կտանք։ Պավլիկն ասել է՝ էդ ինչ պիտի ասի, որ ես դրա պատասխանը չիմանամ։ Վիտալի Բալասանյանն ասել է՝ պարոն ոստիկանապետն ասել է՝ ինչու՞ երբ ապարանցին «լեւի» է գնում, հետը գայիշնիկ է տանում։ Դե Պավլիկն էլ խառնվել է իրար, թե ինչ հարց է...Հետո հարցրել են տղաներին, ոչ մեկը պատասխանը չի գտել, վիճակը միանգամից լիցքաթափվել է։ Ուզում եմ ասել, որ այնտեղ հումոր է եղել։ Հետո Վիտալի Բալասանյանը եկել է, հանդիպել Վլադիմիր Գասպարյանին, ասել է, պարոն Գասպարյան, Պավլիկը մի հանելուկ է ասել, ասել է՝ եթե պարոն Գասպարյանը պատասխանի, զենքերը վայր դնենք ու դուրս գանք։ Նա էլ ասել է՝ ի՞նչ հանելուկ է։ Ասել է՝ եթե ապարանցին «լեւի» է գնում, ինչու՞ է հետը գայիշնիկ տանում։ Ասել է՝ զանգե՛ք գայիշնիկներին, նրանք կասեն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: