Հայկական ժամանակ թերթին հասած տեղեկությունների համաձայն' Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի' «խոզի գրիպի» հետևանքով մահվան ևս 4 դեպք:

Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիոյի հետևանքով էին: Այս տեղեկատվությունը պարզելու համար Slaq.am-ը զրուցեց Արոռջապահության նախարարության լրատվական բաժնի հետ, որտեղից էլ հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ վերջինս, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության, այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն դասվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ: Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մահվան երկու դեպքը պայմանավորված է հիվանդների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով: Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ հակավիրուսային դեղորայքով, և բժշկական ցուցման դեպքում այն անվճար կտրամադրվի հիվանդներին: