Թուրքիայում խոզի գրիպից (H1N1) մահացածների թիվը հասել է 57-ի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը' հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարությանը:

 

Տարվա սկզբից Թուրքիայում H1N1 հարուցիչով վարակվելու 170 դեպքեր են գրանցվել: 10 օր առաջ խոզի գրիպից մահացածների պաշտոնական թիվը կազմել էր 35 հոգի: