Թուրքիայում վերջին մեկ ամսում H1N1 գրիպի վիրուսից (խոզի գրիպ) 60 մարդ մահացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, լրագրողներին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն:
«H1N1 վիրուսի հետ կապված 480 մարդուց վերցված արյան նմուշներից 280-ում խոզի գրիպ է հայտնաբերվել, որոնցից 60-ն արդեն մահացել են», - ասել է նա՝ նշելով, որ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում խոզի գրիպի հնարավոր համաճարակը կանխելու համար: