Թուրքիայում ավելանում են H1N1 վարակով մահացության դեպքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
«Խոզի գրիպի» համաճարակով Ստամբուլում մահացել է երկու մարդ, Դիարբեքիրում և Քըրշեհիրում՝ մեկական:
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, հաղորդվում էր, որ H1N1 վարակակիր 5 մարդ մահացել է, ևս 30-ը գտնվում են ծանր վիճակում: