Ռուսաստանի Յամալի Ինքնավար Մարզի Նոյաբրսկ քաղաքում A/H1N1 գրիպից (խոզի գրիպ) Ադրբեջանի 53-ամյա քաղաքացի է մահացել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով sever-press.ru լրատվական գործակալությունը, Յամալում դա արդեն երկրորդ մահվան դեպքն է խոզի գրիպից:

 

«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում, մահվան պատճառը ինքնաբուժումն է: Նրանք բժշկի են դիմել հիվանդության ութերորդ օրը, երբ արդեն այն շատ խորացել է եղել»,- գործակալությանը հայտնել է ինքնավար մարզի «Ռոսպոտրեբնադզորի» վարչության ղեկավար Լյուդմիլա Նեչեպուրենկոն: