Ռուսաստանում գրիպից մահացածների թիվը հատել է 100-ի սահմանը, բայց դա զգալիորեն քիչ է, քան 2009-ի համաճարակի ժամանակ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

 

«Երեկվա դրությամբ 107 մարդ է մահացել գրիպից, որից 4-ը հղիներ, 8-ն էլ՝ երեխաներ»,-ասել է նա լրագրողներին: Նա մատնանշել է, որ մահացածները պատվաստված չեն եղել գրիպի դեմ և որպես կանոն ուշ են դիմել բժշկի: Նրանց մեծամասնությունը հիվանդ է եղել գոզի գրիպով:

 

ՌԴ ԱՆ կանխատեսումներով՝ գրիպի համաճարակը երկրում լիովին կդադարի փետրվարի վերջին: «Այս և հաջորդ շաբաթները պիկային են»,-ասել է Սկվորցովան: