Այս ամռանը Ֆրանսիայի տարածքի զգալի մասում հաստատված քառասուն աստիճանի շոգը հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակամիջոցում հանգեցրել Է 700 մարդու մահվան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
Այնուամենայնիվ, նախարարը տեղի ունեցածը որակել Է երկրում մահացության սոսկ «սահմանափակ» մեծացում, որը «7 տոկոսով Է գերազանցում սաստիկ շոգի դեպքերում միջին ցուցանիշը»:
Այժմ Ֆրանսիա Է ներխուժում շիկացած օդի երկրորդ ալիքը, որն Իսպանիայի տարածքով գալիս Է Սահարայից: Երկրի կենտրոնի մի շարք քաղաքներում հուլիսի 16-ին ստվերում օդի ջերմաստիճանը բարձրացել Է մինչեւ 38 – 39 աստիճան: Փարիզում սպասվում Է 36 – 37 աստիճան: Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում ջերմաչափի սունը բարձրացել Էր Ցելսիուսի մինչեւ 39,7 աստիճան:
Իշխանությունները բնակչությանը կոչ են անում չափազանց զգույշ լինելու այսքան բարձր ջերմաստիճանների օրերին, խմելու ավելի շատ ջուր, ջանալու նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, ուշադիր լինելու տարեց մարդանց նկատմամբ, որոնք առանձնապես ծանր են տանում նման եղանակը:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Ֆրանսիայում ամբողջ ամառը շատ շոգ լինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: