Եգիպտոսի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին 21 մարդ է մահացել սաստիկ շոգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախորդ շաբաթ օրվանից մահացողների ընդհանուր թիվը հասել է 61-ի: Վերջին օրերին Եգիպտոսում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Մահացությունները գրանցվել են ինչ պես Կահիրեում, այնպես էլ Սուհաջ, Գիզա, ալ Ակսար, Դիմատ նահանգներում:

 

 

Նախարարության տեղեկացմամբ' ջերմային սթրեսի պատճառով 581 մարդ տեղափոխվել է հիավանդանոցներ, նրանցից 377-ն արդեն դուրս են գրվել: Մահացածները մեծահասակներ են, նրանց թվում երեխաներ չկան:

 

 

Օգոստոսի 10-ին նախարարությունն արձանագրել էր 19 մահացության դեպք: Նախարարությունը բնակիչներին զգուշացրել է հատկապես կեսօրին խուսափել արևի ուղղակի ճառագայթների տակ հայտնվելուց: