Մավրիտանիայում շոգերին առնվազն 17 մարդ է զոհ գնացել, հայտնում է rbc.ru--ն, որը շոգը «ծայրահեղ» է գնահատում:
Վերջին օրերին այդ երկրում ջերմաստիճանը 50 աստիճանի է հասնում՝ ըստ Ցելսիուսի:
BBC-ի փոխանցումով՝ երկրի հիվանդանոցներում բազմաթիվ մարդիկ կան, որոնք «ջերմային հարվածների» ենթարկվել: Շոգն ուղեկցվում է նաև ուժեղ քամիներով:
Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խուսափել ժամը 11-ից երեկոյան 5-ը փողոց դուրս գալուց: