ՌԴ-ի 74 սուբյեկտներում արձանագրվել է շաբաթական համաճարակային շեմերի գերազանցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում: «Ընթացիկ տարվա 4-րդ շաբաթին (25.01.2016-31.01.2016) նկատվում է գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակով հիվանդացության համաճարակային վերելք, ըստ միագումար բնակչության շաբաթական համաճարակային շեմերի գերազանցում է նշված Ռուսաստանի Դաշնության բոլոր ֆեդերալ օկրուգների 74 սուբյեկտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ շրջանառվող շնչառական վիրուսների կառուցվածքում շարունակում է ավելանալ գրիպի վիրուսի բաժինը (մինչև 81 տոկոս)՝ A(H1N1)2009 գրիպի գերակշռությամբ: Նաև գրանցվում են A(H3N2) և B գրիպով հիվանդանալու դեպքեր:

 

ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ սպասվում է, որ այս շաբաթ Ռուսաստանում գրիպով հիվանդացությունը կհասնի իր բարձրակետին, ինչից հետո կսկսի նվազել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: