Գրիպի համաճարակային շեմերի գերազանցում Է սկսվում Սիբիրում. ընդամենը Ռուսաստանում համաճարակային շեմը գերազանցված Է 50 տարածաշրջաններում: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Այսօր 50 տարածաշրջաններում համաճարակային շեմի գերազանցում Է արձանագրվել. դա համաճարակ չԷ, դա համաճարակային շեմի գերազանցում Է՝ տեղ կա՝ երկու անգամ, տեղ կա՝ փոքր-ինչ պակաս, տեղ կա՝ մի փոքր ավելի... խոսքը հիմնականում ՌԴ-ի եվրոպական մասին Է վերաբերվում: Ներկայում գրիպն անցնում Է Ուրալյան լեռները եւ տարածվում ավելի հեռու»,-ասել Է նա լրագրողներին:
Ավելի վաղ ՌԴ-ի առողջապահության նախարարության գիտահետազոտական ինստիտուտը հաղորդել Է, որ գրիպով եւ շնչուղիների սուր վարակներով հիվանդացությունը Ռուսաստանում գերազանցել Է երկրի համար բազային նշագիծը եւ շաբաթական համաճարակային շեմը:
Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան տեղեկացրել Է, որ ՌԴ-ում երեք շաբաթվա ընթացքում՝ համաճարակային շեմի գերազանցման պահից, այսինքն՝ հունվարի երկրորդ շաբաթից մինչեւ հունվարի 27-ը, գրիպի հետեւանքներից մահացել Է 107 մարդ, այդ թվում՝ ութ երեխա եւ չորս հղի:
Հիմնականում մահվան դեպքերը եղել են խոզագրիպի պատճառով: