Թուրքիայում խոզի գրիպից արդեն 30 մարդ է մահացել:

 

Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

Նախարարության պաշտոնյա Էյուփ Գյումուշը հայտնել է, որ խոզի գրիպով հիվանդներից 19-ը մահացել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

 

Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզիֆօղլուն ԶԼՄ-ներին հայտնել է, որ ամեն օր նվազագույնը 60 քաղաքացի H1N1 հարուցիչով վարակվելու կասկածով դիմում են կլինիկաներ եւ հիվանդանոցներ:

 

«Վերջին օրերին H1N1 հարուցիչով վարակվելու կասկածանքով դիմողների թվի նվազում է նկատվում: Ինչպես երեւում է' համաճարակի պիկ շրջանն ավարտվում է», -նշել է նա:

 

Թուրք նախարարն ասել է, որ խոզագրիպի դեմ պայքարի համար տեղական հիվանդանոցներ 250 հազար տուփ դեղամիջոցներ են ուղարկել: