Մարտի 26-ի դրությամբ՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 75-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 7.286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք։
Նախարարը նաև տեղակցրել է, որ վարակակիրներները և նրանց հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։
Քոջան քաղաքացիներին հորդորել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 3․629 և մահվան 75 դեպք:
Մարտի 25-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը 59 էր։
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին։