Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 37,5 հազարը, մահացել է 2,3 հազար մարդ: Այս մասին հաղորդում է երկրի սանիտարական գործակալությունը:
Նախօրեին հաղորդվել է կորոնավիրուսով 32 964 վարակվածների և 1995 պացիենտների մասին, որոնք մահացել են հիվանդանոցներում:
Նախորդ օրը Ֆրանսիայի հիվանդանոցներում մահացել է 319 մարդ, ընդհանուր մահացածների թիվը հասել է 2314-ի: Հիվանդացածների թիվը կազմել է 37575 մարդ: Այսպիսով, վերջին 24 ժամում հիվանդության գրանցված դեպքերի թիվը ավելի քան 4,6 հազար է:
Վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում 4273 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակը Ֆրանսիայում հասել է երրորդ աստիճանի: Ֆրանսիական իշխանությունների որոշմամբ երկրում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և ոչ պարենային խանութները: Մարտի 17-ից մտցվել են մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակումներ: Ուրբաթ օրը վարչապետ Ֆիլիպը հայտարարել է, որ մեկուսացման ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 15-ը: