Ստամբուլում կեղծ ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 26-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի տարբեր հիվանդանոցներ հոկտեմբերի 18-ից դիմել են 91 մարդ: Նրանցից 9-ի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ստամբուլում տասնյակ մարդիկ որովայնում ցավերի և տեսողության կորստի բողոքներով դիմել են հիվանդանոցներ: Բժշկական քննությունից հետո պարզվել է, որ նրանք թունավորվել են կեղծ ոգելից խմիչքից: Հիվանդանոց դիմածների խոսքով' իրենք օգտագործել են Թուրքիայում արտադրվող «ռաքը» կոչվող ազգային ալկոհոլային խմիչք: Իրավապահ մարմինները ձերբակալել են կեղծ սպիրտային խմիչքի արտադրության մեջ կասկածվող 14 մարդու: