Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 31,1 հազարը, 636 մարդ մահացել Է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել Է եւս 69 մարդ: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն:
Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ Է ավելի քան 186 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 22,1 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել Է 618 մարդ, դուրս են գրվել 817-ը: Մշտական հսկողության տակ Է ավելի քան 64 հազար քաղաքացի, որոնք սերտորեն շփվել են ախտահարվածների հետ: Չժեցզյանի նահանգում (վարակման 970 դեպք) եւ Գուանդունի նահանգում (վարակման 954 դեպք) վիրուսից մահեր չեն արձանագրվել, ըստ որում համապատասխանաբար 70 եւ 91 մարդ ապաքինվել Է: Պեկինում (վարակման 274 դեպք) մահացել Է մեկ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: