Լրատվամիջոցների տեղեկացմամբ' Իրանում խոզի գրիպի համաճարակի բռնկման հետևանքով վերջին երեք շաբաթում մահացել է 33 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, համաճարակը բռնկվել է Իրանի հարավարևմտյան նահանգներում: 28 մարդ մահացել է Քերման նահանգում, ևս հինգը' Բելուջիստան և Սիստան նահան գներում:

 

 

Իրանի առջողջապահության նախարարությունը, իր հերթին, զգուշացնում է, որ վարակը կարող է տարածվել երկրի մյուս նահանգներում և Թեհրանում:

 

 

Այս տարի խոզի գրիպի համաճարակի բռնկում է գրանցվել նաև Հնդկաստանում: Տարվա սկզբից Հնդկաստանի կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում մահացու գրիպի զոհ է դարձել ավելի քան 2 հազար մարդ: