Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում յոթնամյա մի աղջնակ է մահացել խոզի գրիպից:
«Իրոք մի աղջիկ է մահացել, բայց ես չեմ կարող ասել ինչից»,- նշել է Արծվաբերդի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը' հավելելով, որ ինքն այդ պահին Երևանում է, հիվանդանոցում բուժում է ստանում ու երեխայի մահվան մանրամասներից տեղյակ չէ: