Իրանի Խուզեստան նահանգում մեթիլ սպիրտից թունավորումների հետևանքով մահացության դեպքերը աճել են` հասնելով 62-ի, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին:
Ահվազի Բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 3 մարդ է մահացել, ևս 13-ը դիմել են բուժհաստատություն:
Ավելի վաղ Իրանի Խուզեստան նահանգում 36 մարդ մահացել էր արդյունաբերական սպիրտ խմելուց հետո, որպեսզի «պաշտպանվեն» կորոնավիրուսից: Ֆարս նահանգում չորս մարդ օգտագործել է մեթանոլ, որից հետո կորցրել էր տեսողությունը: Բացի այդ, Թեհրանի մերձակայքում գտնվող Ալբորզ նահանգում հաղորդվել էր 7 մարդու մահվան մասին, որոնք թունավորվել էին մեթիլ սպիրտից: Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածները տեղեկատվությունը ստացել են ինտերնետից և կարծել են, որ մեթանոլը կօգնի նրանց կորոնավիրուսի բուժման համար։ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1,3 հազար մարդ, գրանցվել է վարակի 18 407 դեպք: