Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը, որտեղից և կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լուսանկարները Վարդան Սրտաշյանի ֆեյսբուքյան էջից