Երեկ հունիսի 4-ին ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ջերմուկ և Կեչուտ ճանապարհին տեղակայված «Ջերմուկի Ստեփանյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. լիցքավորման ժամանակ պայթել է ГАЗель մակնիշի 35 CS 762 համարանշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
ГАЗель –ը՝ որը ամբողջովին վերածվել է մետաղաջարդոնի, պատկանում է Արման Համբարձումյանին:
Պայթյունի հետանքով կոտրվել են գազալցակայանի ապակիները:
Մանրամասն՝ shamshyan.com-ում: