Այսօր կեսօրին Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են Գյումրու բնակիչ,1993 թվականին ծնված Ա. Տ.-ի աջ ականջը:

 

 

Նախնական տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը ծագել է աղջկա պատճառով: Ա. Տ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

 

 

Ինչպես Aravot.am-ին փոխանցել է Գյումրի բժշկական կենտրոնի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինս մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:

 

 

Նշենք՝ երիտասարդի ականջը չեն գտել, որ պլաստիկ վիրաբույժը գոնե կարողանար այն վիրահատել, ամենայն հավանականությամբ նրա հետ վիճաբանող տղան իր հետ է տարել ականջը:

 

 

Ըստ բժիշկների, վերքը պետք է լավանա, որ կարողանան արհեստական ականջ տեղադրել: Ոստիկանության կողմից կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալին փնտրելու ուղղությամբ:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում