«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից' արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար:
Թերթը փորձել է պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլև անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց:
Նրա մերձավոր շրջապատից տեղեկություն է եղել, որ Գևորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ:
Ամբողջ հոդվածը՝ կարդացեք թերթի այսօրվա համարում: