Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը իր օլիմպիական ոսկե մեդալների քանակը հասցրեց 21-ի:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում լողորդը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը:
Ֆելփսը հավասարը չուներ 200 մետր բարթերֆլայում: Մարզիկը տարածությունը հաղթահարեց 1 րոպե 53,36 վայրկյանում:
Ֆելփսը հաղթող դարձավ նաև ԱՄՆ-ի հավաքականի կազմում' 4X200 փոխանցումալողում:
Ավելի վաղ մարզիկը ԱՄՆ-ի հավաքականի կազմում հաղթել էր 4х100 փոխանցումալողում: