Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը Ռիո դե ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում նվաճեց իր 4-րդ ոսկե մեդալ: Սա դարձավ մարզիկի կարիերայի 22-րդ օլիմպիական ոսկին:
Այս անգամ Ֆելփսը հավասարը չուներ 200 մետր համալիր լողի մրցումներում:
Մարզիկը տարածությունը հաղթահարեց 1.54,66 վայրկյանում:
Երկրորդ տեղում ճապոնացի Կոսուկե Խագինոն է (1.56,61), բրոնզե մեդալը բաժին հասավ չինացի Վան Շունին (1.57,05):