Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) և Քննչական կոմիտեի համատեղ խուզարկության արդյունքում, Ռուսաստանի Մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինովի առանձնատնից ահռելի քանակությամբ կանխիկ գումար հայտնաբերեցին։ Իսկ ավելի կոնկրետ` կոշիկի տուփի մեջ 10 միլիոն ռուբլի, 400 հազար դոլար, 300 հազար եվրո գտան։
 
Բացի դրանից, չինովնիկը 3 բնակարան ունի Մոսկվայում, իսկ կինը` առանձնատուն Վոլգայի ափին` տեղակայված բնապահպանական գոտում։ Անձամբ Բելյանինովը հայտարարել է, որ գտնված գումարը ընտանիքի կուտակածն է։