Օգոստոսի 4-ին առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 61-ամյա Արտաշես Սարիբեկի Աբգարյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, Սարո Աբգարյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է չգնալ հոր թաղմանը՝ ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են: Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երևանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել: Սարոյի մյուս քույրը հոգեկան հիվանդ է, մի անգամ Կողբում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս է փախել:
Մանրամասները՝ թերթի այսրօրվա համարում: