ՌԴ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Անտոն Վայնոն իր հիմնական խնդիրն է համարում օրենսդրական և վերահսկիչ գործունեության ապահովումը` մասնավորապես «մայիսյան հրամանագրերի» կատարման առումով: Այս մասին հայտնել է Վայնոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Իվանովի հետ հանդիպմանը` հայտնում է Life.ru-ն:

 

«Աշխատակազմի հիմնական խնդիրը համարում եմ Ձեր գործունեության ապահովումը` որպես պետության ղեկավարի: Դա վերաբերում է օրենսդրական աշխատանքներին, Ձեր հրամանագրերի իրականացման վերահսկողական գործառույթին, այդ թվում` «մայիսյան հրամանագրերի»: Կարևորում եմ նաև այն աշխատանքը, որը Ձեր իսկ հանձնարարությամբ սկսել է աշխատակազմում Սերգեյ Բորիսովիչը: Խոսքը կոռուպցիայի, կադրային քաղաքականության կատարելագործման և քաղծառայության հիմունքերի մասին է»,- նշել է նա:

 

Նշենք, որ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել էր ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին` այդ պաշտոնում նշանակելով Անտոն Վայնոյին: