Ինչպես արդեն հայտնի է՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, ով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:
Նշենք, որ Արամյանը 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից:
Ստորև ներկայացնում ենք Վարդան Արամյանի անցած ուղին:
1997-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
1999-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։
2002-2003 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։
2003-2006 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[1]։
2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաuտանի Հանրապետության ազգային տնօրեն[2]։
2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ [3]։
2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։
2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[6]։
2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ[7]։
2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից