Սեպտեմբերի 18-ին ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերի 317 համայնքներում:

 

Նշանակված օրը Արարատի մարզի Մասիս քաղաքում ևս կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություններ:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ ՀՀԿ-ն արդեն առաջադրել է իր թեկնածուին:

 

Այսպիսով, Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի դուրս կգա «ՀԷՑ» ՓԲԸ ՆՎՎ պետի տեղակալ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը, ով հանրության շրջանում հայտնի «Թույների Մհերի» որդին է: