Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

 
 

Նա տեղեկացրեց, որ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել  քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը։

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Մասնավորապես, Համբարձումյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել էր բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածելով նրանց: