Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին և տեղեկացրել է, որ դուրս է գալիս Գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդի կազմից։ Նաիրա Զոհրաբյանը Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորին ուղղված նամակում նշել է, որ պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ կուսակցական բարձրաստիճան անձ չպետք է լինի որևէ ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, և ԲՈՒՀ-երը պետք է ունենան իրական և ոչ իմիտացիոն ինքնավարություն։

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամաբ՝ ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտնել է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարը կոչ է արել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին և կուսակցական բարձրաստիճան անձանց, ովքեր ներկայացված են այս կամ այն ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, դուրս գալ նշյալ խորհուրդներից։

 

Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: