Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցին:

«Քիչ մարդիկ են իրենցից հետո ժպիտ թողնում։
Երբ իրենց հիշելիս տաք ժպտում ես։
Ես տեսել եմ, թե իմ ընկերոջ՝ բանաստեղծ Կարինե Աշուղյանի կյանքը մեկ տարով, հետո մեկ ամսով, հետո մեկ օրով, հետո մեկ ժամով, հետո մեկ ակնթարթով երկարացնելու համար մարդու ուժերից վեր ինչեր արեց Ռիտա Սարգսյանը։
Ու ես տեսել եմ ու ես գիտեմ, որ Կարինեն միակը չէր, ում այս երկրի վրա մեկ օր ավել պահելու համար այս բարի կինը պատռեց իր սիրտը»։