Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին եւ հայ օլիմպիականներին' ցուցադրած հիանալի արդյունքների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին' փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար:
Շնորհավորում եմ նաև Ռիո – 2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին' Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին:

Հարգանքներս ձեզ, տղանե'ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք' բոլորս միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը: