Ռիոյում մենք արդեն ունենք այնքան սպասված Oլիմպիական չեմպիոն: 20 տարվա ընդմիջումից հետո ի դեմս ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անկախ Հայաստանն ունեցավ իր 14-րդ Օլիմպիական չեմպիոնը:
Օլիմպիական խաղերում մենք գոնե մեզ համար ունենք ևս մեկ չեմպիոն՝ Միհրան Հարությունյանը, որը պարզապես խայտառակ մրցավարության պատճառով արժանացել է միայն արծաթե պարգևի:
Օլիմպիական չեմպիոնական երեկոն ամբողջացրել է ծանրորդ Գոռ Մինասյանը, ով նույնպես նվաճել է արծաթե մեդալ: