«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» համար կարևոր ֆուտբոլիստ կդառնա:
Պորտուգալացի մասնագետը խոսել է այն մասին, թե ինչու Մխիթարյանը առաջին երկու պաշտոնական հանդիպումներում ընդգրկված չէր թիմի մեկնարկային կազմում:
«Լեսթերի» դեմ խաղում զգում էի, որ մեզ անհրաժեշտ է Լինգարդի արագությունը, իսկ «Բորնմութի» դեմ խաղում Մատան կարող էր նրանց ճնշման դեմ շատ լավ պաշտպանվել: Որոշեցի, որ առաջին իսկ խաղից Ռունին կխաղա Զլատան Իբրահիմովիչին մոտ և մեկնարկայիային կազմում չընդգրկեցի Միկիին:
Երբ որոշ մարզիչներ ֆուտբոլիստներ են ձեռք բերում, նրանք մտածում են պաշտպանել իրենց ընտրությունը' ֆուտբոլիստին թույլ տալով խաղալ ամբողջ ժամանակ: Ինչ վերաբերվում է ինձ' ես թիմի համար լավագույն տարբերակն եմ ընտրում: Կարծում էի, որ այդ խաղերում թիմի համար լավագույն տարբերակը Մատան ու Լիգարդն էին, այդիպիսին է Պրիմեր լիգայի իրականությունը, այնպես որ, կայացրի նման որոշում:
Շարունակում եմ ասել, որ Մխիթարյանը սուպեր խաղացող է և մեզ շատ բան կտա մրցաշրջանի ընթացքում», մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: