«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի նորեկի' Հենրիխ Մխիթարյանի մասին և նշել.

«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա լավ մարզավիճակում էր և′ ակումբում, և′ Հայաստանի հավաքականում: Նա իսկական թիմային խաղացող է' մեծ վարպետությամբ: Ուրախ եմ, որ նա ընտրեց «Յունայթեդը»: Կարծում եմ' նա ազդեցություն կունենա թիմի վրա: Նրա խաղաոճը համապատասխանում է Պրեմյեր լիգային: Բոլորս անհաբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատանքի մեկնարկին:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը այսօր պաշտոնապես ներկայացրեց Մխիթարյանին, ում հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: