«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ նշել է, որ թիմը, ցավոք, բարձր տրամադրությամբ չի մեկնել Ստոկհոլմ:
«Մենք բոլորս մեծապես վշտացած ենք Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից: Ամբողջ ժամանակ մտածում ենք զոհերի և նրանց ընտանիքների մասին: Շատ ցավալի է, որ Շվեդիա երջանիկ չենք մեկնում, ինչպես որ միշտ լինում է մեզ հետ՝ մեծ խաղերից առաջ: Ես կարճ շամանակ է, ինչ աշխատում եմ Մանչեսթերում, համոզված եմ, որ այս ցավն ավելի կհամախմբի քաղաքի բնակիչներին»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: