«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է իր թիմի հնարավորություններին:

 

Նշենք, որ Անգլիայի առաջնության 17 տուրերից հետո մանչեսթերցիները 30 միավորով 6-րդ տեղում են:

 

«Որպեսզի ես երջանիկ լինեմ, պետք է թիմս մրցաշրջանն ավարտի բարձր հորիզոնականում, լավ ֆուտբոլ ցուցադրի և փոխադարձ կապ ունենա երկրպագուների հետ: Տեսնենք, թե որ հորիզոնականում կեզրափակենք. կարծում եմ, որ 4-րդից բարձր հորիզոնական կարող ենք զբաղեցնել: Չնայած՝ ԱՊԼ-ում շատ ակումբներ կան, որոնք մեր թիմի պես ունեն հավակնություններ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է՝ չընդգրկվի քառյակում: Մենք պետք է աշխատենք, աշխատենք և կրկին աշխատենք»,– Մոուրինյուի խոսքը մեջբերում է goal.com-ը: