Ռիո դե ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը:
Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Մրցակիցը Իրանը ներկայացնող 2013թ. չեմպիոն, 2015թ. փոխչեմպիոն Հասան Ռահիմին էր:
Մնացականյանը պարտվեց, եթե իրանցի մարզիկը հասնի եզրափակիչ, մեր մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն կունենա: