Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ 85 կգ Մաքսիմ Մանուկյանը:
Նախնական գոտեմարտում մեր մարզիկը ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցչի հետ:
Մանուկյանը պարտվեց 0:3 հաշվով: Եթե մրցակիցը հասնի եզրափակիչ մեր մարզիկը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: