Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը 85 կգ քաշայինների պայքարում մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեի հետ:

Հայ մարզիկը պարտվեց Եվրոպական խաղերի չեմպիոնին 5:3 հաշվով:

Եթե Չակվետաձեն հասնի եզրափակիչ, ապա Մանուկյանը երրորդ պայքարին մասնակցելու համար կմասնակցի սփոփիչ գոտեմարտերի: