Մոնղոլիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 85 կգ Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում է:
Որակավորման փուլում մեր մարզիկը 9-4 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 6-4 հաշվով պարտության է մատնել Արթուր Օմարովին, քարորդ երզափակչում 6-0 հաշվով հաղթել է Ավստրալիայի մարզիկին:
130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը 1/8 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է Հնդկաստանի մարզիկին, սակայն քառորդ եզրափակչում 7-2 հաշվով պարտվել բելառուսցի մրցակցին, եթե մրցակիցը հասնի եզրափակիչ, Խաչատրյանը երրորդ տեղի պայքարի հնարավորություն կստանա: